Օղակաձև այգու` Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում նոր հուշարձան է կառուցվում: Այն նվիրված է 1915թ Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած ասորիների հիշատակին: Նախաձեռնության հեղինակը Հայաստանում ասորիների «Աթուռ» ասոցիացիան է:
Հուշարձանի հիմքն արդեն գցված է, տարածքը` բետոնապատված: Շինհրապարակի հետևի ծառին փակցված հուշարձանի վերջնական տեսքն է միայն անցորդներին հուշում, թե ինչ է լինելու այդ տարածքում:
Աշխատանքները կատարվում են` Երևանի քաղաքապետի 2008թ նոյեմբերի 12-ին որոշմամբ, ըստ որի`16 քառակուսի մետր հողատարածք է տրամադրվել հուշարձանը կառուցելու համար:
Աստիճանաձեւ հուշարձանը վերջնական տեսք կստանա 18 ամսվա ընթացքում
հետաքրքիր նախաձեռնություն է, հուշարձանի մակետն էլ շատ գեղեցիկ է
ReplyDeleteShnorhakalutyun Sara jan
ReplyDeleteHrashali gorts e...
ReplyDelete'I hishatak ashkharhi hnaguyn joghovrdin yegherni'
Yes shat kuzenayi imanal asorineri nerkayi masin
Hayastanum yev vokhch ashkharhum.