Օղակաձև այգու` Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում նոր հուշարձան է կառուցվում: Այն նվիրված է 1915թ Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած ասորիների հիշատակին: Նախաձեռնության հեղինակը Հայաստանում ասորիների «Աթուռ» ասոցիացիան է: